Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Շարմազանով. ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն պետք է համագործակցեն

Շարմազանով. ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն պետք է համագործակցեն
26.01.2018 | 14:59

ՀՀԿ ԳՄ նիստում ամփոփվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ֆրանսիա, նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Քննարկել ենք ներքաղաքական, արտաքին քաղաքական հարցեր»,- ասաց նա: Շարմազանովի խոսքով՝ նախագահներ Մակրոնի ու Սարգսյանի հանդիպումը վերահաստատեց հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակը: «Ֆրանսիան մեր բարեկամ երկիրն է, մենք բոլոր ուղղություններով շարունակելու ենք հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացումը՝ խորհրդարանական, քաղաքական, տնտեսական, հումանիտար»,- ասաց ՀՀԿ խոսնակը: Է. Շարմազանովի խոսքով՝ Հայաստանի համար շատ թանկ են նաև Ռուսաստանի հետ հարաբերությունները:


«Մենք պետք է զարգացնենք մեր հարաբերությունները թե ԵԱՏՄ-ում, թե ՀԱՊԿ-ում, բայց, ինչպես նշեց ՀՀ նախագահը, մեկ այլ կազմակերպության անդամ լինելով մեկ ուրիշի հետ համագործակցության համաձայնագիր կնքելը չենք հակադրում իրար։ Մենք գտնում ենք, որ ուշ թե շուտ ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն պետք է համագործակցեն»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Դիտվել է՝ 2133

Մեկնաբանություններ